«Զելենսկին ցուցադրեց դիվանագիտական կարողությունների ամբողջական բացակայություն». Պեսկովը՝ Զելենսկի-Թրամփ վիճաբանության մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիճաբանությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անվանել է «աննախադեպ» իրադարձություն։ Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։


Պեսկովը հավելել է, որ այս հակամարտությունը ցույց է տալիս, թե «որքան դժվար կլինի մտնել Ուկրաինայի շուրջ կարգավորման տարածք», քանի որ «Կիևի ռեժիմը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, նրանք ցանկանում են պատերազմի շարունակություն»։


«Եվ, իհարկե, Զելենսկին շատ առումներով ցույց տվեց, հավանաբար, դիվանագիտական ​​կարողությունների ամբողջական բացակայություն»,- հավելել է Պեսկովը։


Նա նաև նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների ֆոնին «հավաքական Արևմուտքը մասամբ սկսել է կորցնել իր հավաքականությունը, սկսվել է հավաքական Արևմուտքի մասնատումը, մի շարք երկրների և երկրների խմբերի դիրքորոշումների նրբերանգավորումը»։