ԱՄՆ-ից կարող է վտարվել 240 հազար ուկրաինացի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ներկայումս Միացյալ Նահանգներում գտնվող առնվազն 240 հազար ուկրաինացիներին փախստականի կարգավիճակից զրկելու հնարավորությունը։


Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Գործակալությունը, սակայն, չի հստակեցնում՝ արդյոք դա վերաբերում է միայն նրանց, ովքեր ԱՄՆ են եկել Ուկրաինայում պատերազմը սկսվելո՞ւց հետո։