ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է Իլոն Մասկի լիազորությունները պետծառայողների զանգվածային կրճատումներից հետո, հայտնում է Politico-ն՝ հղում անելով վարչակազմի երկու պաշտոնյաների։
Լրագրողների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը գումարել է Նախարարների կաբինետ, որի ժամանակ ընդգծել է, որ Մասկն իրավունք ունի բացառապես խորհուրդներ տալու դեպարտամենտներին, այլ ոչ թե ինքնուրույն կադրային որոշումներ կայացնելու։ Մասկը ներկա է եղել այդ հանդիպմանը, հայտնել են աղբյուրները։
Հանդիպումը կայացել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտը ղեկավարող միլիարդատիրոջ կողմից պետծառայողների զանգվածային ազատումներից և նրանց ուղղված սպառնալիքներից հետո, ինչը առաջացրել է մեծ
անորոշություն դաշնային կառավարության և նրա աշխատուժի միջև:
«Մասկը միացել է խոսակցությանը և նշել, որ համաձայն է Թրամփի հրահանգի հետ»,- ասվում է պարբերականի նյութում։
Հանդիպումից տեղյակ մարդկանցից մեկի
խոսքով՝ Մասկը խոստովանել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը թույլ է տվել որոշ սխալներ: