Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ջիդդայում։ Թագավորությունը շարունակում է ջանքեր
ներդնել կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ուկրաինական ճգնաժամը դադարեցնելու համար»,- ասվում է փաստաթղթում։