ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի զարմիկը՝ Նեյթ Վենսը, կռվել է հանուն Ուկրաինայի «Դա Վինչի գայլերի» կազմում, գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը։
Le Figaro-ն գրում է, որ Նեյթը չորս տարի ծառայել է ԱՄՆ ծովային հետևակում, որից հետո տեղափոխվել է Տեխաս և աշխատել նավթային ոլորտում։ 2022 թվականի մարտին նա մեկնել է Լվով՝ զգալով, որ վկան է դառնալու պատմական իրադարձությունների։
Այնտեղ նա հանդիպել է բրիտանացի կամավորի, որը հավաքագրում էր կամավորների Ուկրաինայի զինված ուժերի համար, իսկ արդեն հունիսին հայտնվել է Դոնբասում։
Նեյթ Վենսը կռվել է «Հոնոր» վաշտի կազմում: Նա իր ծառայությունն ավարտել է 2025 թվականի հունվարին, սակայն չի դադարում աջակցել Ուկրաինային։ Նա վրդովված է, որ Ջեյ Դի Վենսը հետաքրքրություն չի դրսևորել իր մարտական փորձի նկատմամբ և հանդես է գալիս ընդդեմ Կիևին օգնության:
«Ես կարծում էի, թե դա զուտ քաղաքական ռազմավարություն է։ Բայց այն, ինչ նրանք
արեցին Զելենսկու հետ, նենգ ծուղակ էր,- ասում է Նեյթը:- Այն, որ մենք հարազատներ
ենք, չի նշանակում, որ ես կընդունեմ ձեր մասնակցությունը իմ եղբայրների
սպանությանը»։