ԱՄՆ-ը հայտարարել է USAID-ի ծրագրերի 83%-ի չեղարկման մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ անցկացված ստուգումներից հետո Վաշինգտոնը չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։


Նրա խոսքով՝ չեղարկվել է 5200 պայմանագիր, որի շրջանակներում ծախսվել են «տասնյակ միլիարդավոր դոլարներ» այն նպատակների վրա, որոնք «չեն ծառայել և որոշ դեպքերում նույնիսկ վնասել» են ԱՄՆ ազգային շահերին:


USAID ծրագրերի մնացած 18%-ը (պետքարտուղարի գրառման մեջ է նշված այս թիվը, գուցե նա նկատի է ունեցել 17%-ը), այսինքն՝ մոտ 1000 պայմանագրերն այժմ ավելի արդյունավետ կերպով կկառավարվեն ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, ավելացրել է Ռուբիոն։


Իր գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել նաև Իլոն Մասկի՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտին (DOGE), որն օգնել է «իրականացնել այս վաղուց հասունացած բարեփոխումը»: