Մոսկվան ենթարկվել է դրոնների խոշորագույն գրոհի. կան վիրավորներ և զոհ

Ուկրաինական անօդաչուները մարտի լույս 11-ի գիշերը գրոհել են Մոսկվան և Մոսկվայի մարզը, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։


Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 08:45-ի դրությամբ ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են 74 ուկրաինական ԱԹՍ-ներ, որոնք թռչում էին դեպի Մոսկվա: Քաղաքապետը հայտարարել է, որ սա ուկրաինական անօդաչուների ամենազանգվածային հարձակումն է Մոսկվայի վրա։


Մոսկվայի մարզի Լենինսկի քաղաքային շրջանում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ ստացել վիրավորում, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։


Իշխանությունների և Telegram ալիքների փոխանցմամբ՝ վնասվել են տներ և մեքենաներ։


Բացի դրանից, անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Դոմոդեդովո երկաթուղային կայարանի տարածքում՝ վնասելով ենթակառուցվածքը։


Ռոսավիացիան հայտնել է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», «Վնուկովո», «Շերեմետևո» օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել։