«ԱԹՍ-ների գրոհը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի՝ Մոսկվա այցի հետ». Զախարովա

Մոսկվայի վրա ԱԹՍ-ների գրոհը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Ավելի վաղ Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները հայտարարել էին ուկրաինական դրոնների զանգվածային գրոհի մասին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը տուժել։ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ ՀՕՊ-ը շարունակում է հետ մղել Մոսկվայի վրա գրոհը։ Այս պահին խոցվել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 73 անօդաչու։


«Սա առաջին անգամը չէ, որ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է Ուկրաինայի Զինված ուժերի դրոնների հարձակմամբ: Այս գիշեր ևս Կիևի ռեժիմը ԱԹՍ-ներ է ուղղել մայրաքաղաքի վրա, երբ այնտեղ այցելում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Այն կազմակերպության ղեկավարը, որին Զելենսկու հովանավորները իջեցրել են բարբաջանքի մակարդակի, զրկել են սկզբնական իմաստից, այն է՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության ապահովում»,- նշել է Զախարովան Telegram-ալիքում:


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մարտի 11-ին աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։