Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ը մի քանի խողովակով Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը։
Այս մասին մարտի 11-ին հայտարարել է Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվայից դրական պատասխանի հույս ունի։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայում հրադադար հաստատել, Կիևը պատրաստ է դրան, Վաշինգտոնը սպասում է Մոսկվայի դրական պատասխանին «որքան հնարավոր է շուտ»»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։