ԱՄՆ-ն և Ռուսաստանը կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարը մարտի 11-ին կամ 12-ին («այսօր ավելի ուշ կամ վաղը»), հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թրամփը չի հստակեցրել պատվիրակությունների կազմը, որը կանցկացնի հանդիպումը։
Թրամփը հայտարարել է նաև Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մասին, որը, նրա կարծիքով, տեղի կունենա «այս շաբաթ»։ Սակայն «տանգոյի համար երկու հոգի է պետք», հավելել է ԱՄՆ նախագահը՝ հույս հայտնելով, որ «մոտ օրերս» տեղի կունենա ամբողջական հրադադար։ Թրամփի խոսքով՝ եթե Պուտինը համաձայնի հրադադարին, դա կլինի Ուկրաինայում խաղաղության «ճանապարհի 75 տոկոսը»։
Ռուսական կողմը դեռ չի հայտարարել Թրամփի և Պուտինի միջև
զրույց անցկացնելու ծրագրերի մասին։ Սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա
Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Ռուսաստանը «չի բացառում առաջիկա մի
քանի օրերին շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ»։
Թրամփը նաև հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկուն կրկին կհրավիրի Սպիտակ տուն, քանի որ «մենք ցանկանում ենք վերջ տալ
Ուկրաինայում պատերազմին»։ Հիշեցնենք, որ իր վերջին այցի ժամանակ Զելենսկին
վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ վիճաբանությունից
հետո։