«Պետք չէ առաջ վազել». Կրեմլի առաջին արձագանքը հաշտության վերաբերյալ ԱՄՆ առաջարկին

Ռուսաստանը չի ցանկանում առաջ վազել առաջարկվող հրադադարի հարցում, նախ Մոսկվան պետք է տեղեկատվություն ստանա ԱՄՆ-ից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Տեսեք, դուք մի քիչ առաջ եք վազում, մենք դա չենք ուզում անել: Երեկ մամուլի հետ շփվելիս և՛ Ռուբիոն (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո), և՛ Ուոլցը (ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց) հայտարարել են, որ տարբեր դիվանագիտական խողովակներով իրենք մեզ մանրամասն տեղեկատվություն կփոխանցեն Ջիդդայում կայացած խոսակցության էության մասին: Ահա մենք նախ պետք է ստանանք այդ տեղեկատվությունը: Այս օրերին ամերիկացիների հետ նաև ծրագրված են շփումներ, որի ընթացքում ակնկալում ենք ունենալ ամբողջական տեղեկատվություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Նա չի բացառել, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների ժամանակ կարող է ծագել բարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա։