Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզը լքում են առանց կռվի

Ուկրաինացի զինվորականները պլանաչափորեն լքում են Կուրսկի մարզը, մարտի 12-ին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտնել է Conflict Intelligence Team (CIT) հետաքննական նախագծի հիմնադիր Ռուսլան Լևիևը։


 «Մենք տեսանք, որ բոլոր այն շրջանները, որոնք աստիճանաբար անցան ռուսական զորքերի վերահսկողության տակ, վերցվեցին գործնականում առանց կռվի։ Նույնը վերաբերում է Սուջային: Երեկ (մարտի 11-ին) եղան տեսանյութեր (որոնք վկայում էին այն մասին, որ) քաղաքի արևելյան ծայրամասերում ռուսական զորքերն են գտնվում։ Այսօր մենք տեսնում ենք ռուսական զորքերն արդեն հակառակ ծայրամասերում։ Եվ կրկին չկա մարտերի ոչ մի կադր... Փաստացի արդեն հիմա կարելի է ասել, որ ամբողջ Սուջա քաղաքը անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ»,- հայտարարել է Լևիևը։


«Միգուցե այսօր այս պատմությունն ավարտվի։ Երևի մի-երկու օր էլ փորձեն սահմանամերձ գյուղերը պահել։ Բայց ընդհանուր առմամբ Կուրսկի պլացդարմի պատմությունը մոտենում է ավարտին, և ուկրաինական զորքերը հեռանում են»։