ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարող է այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոնք «կործանարար կլինեն Ռուսաստանի համար», եթե Մոսկվան համաձայնության չգա Ուկրաինայի հետ։
Երեկ Թրամփն արել է Ռուսաստանի վերաբերյալ իր ամենակոշտ հայտարարություններից մեկը:
«Ֆինանսական առումով մենք կարող ենք այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոնք վատ հետևանքներ կունենան Ռուսաստանի համար, որոնք կործանարար կլինեն Ռուսաստանի համար»,- զգուշացրել է Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ չի ցանկանում դիմել նման միջոցների, քանի որ ինքը խաղաղություն է ուզում։
Նախազգուշացումը հնչել է Իռլանդիայի վարչապետ
Միխոլ Մարտինի հետ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ։ Պատասխանելով հարցին, թե
պատրա՞ստ է արդյոք ճնշում գործադրել
Վլադիմիր Պուտինի վրա՝ նրան համոզելու համար հաշտություն կնքել Ուկրաինայի հետ, Թրամփը դրական պատասխան է տվել է. «Այո, մենք կարող ենք:
Բայց հուսով եմ, որ դրա կարիքը չի լինի»։