Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը ԱՄՆ-ին է ներկայացրել պահանջների ցուցակ՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համաձայնագրի և Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները վերբեռնելու հարցով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները այդ պահանջները
քննարկել են վերջին երեք շաբաթների ընթացքում անհատական և առցանց հանդիպումների
ժամանակ: Թե կոնկրետ ինչ է ներառել Մոսկվան այդ ցուցակում՝ պարզ չէ։
Աղբյուրները նշում են, որ Կրեմլի պայմանները նման են այն
պահանջներին, որոնք Ռուսաստանը ավելի վաղ առաջադրել է Ուկրաինային, ԱՄՆ-ին և
ՆԱՏՕ-ին։