«Երկու ելք ունեն՝ հանձնվել կամ զոհվել»․ Կուրսկի շրջանում իրավիճակը ՌԴ–ի վերահսկողության տակ է․ Պուտին

Կուրսկի շրջանում իրավիճակն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:


Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը փորձում են փոքր՝ 2-3 հոգանոց խմբերով դուրս գալ շրջափակումից: Իսկ ամբողջ տեխնիկան թողել են։


Նրա խոսքով՝ Կուրսի մարզում շրջափակման մեջ հայտնված զինծառայողների ընտրությունը լինելու է միայն գերի հանձնվելու կամ զոհվելու միջև։


Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահը նշել է, որ հնարավոր 30-օրյա հրադադարը չի նշանակում, որ ՌԴ զինվորականները պարտավոր կլինեն Ուկրաինայի ԶՈւ-ի շրջափակված զորամասերը բաց թողնել Կուրսկի մարզից՝ Ռուսաստանի խաղաղ քաղաքացիների դեմ նրանց կատարած հանցագործություններից հետո: