«Գուցե կարող ենք վերջ տալ պատերազմին, գուցե՝ ոչ». Թրամփ-Պուտին զրույցը՝ վաղը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցել մարտի 18-ին, հայտնում է Reuters-ը։


«Ես երեքշաբթի կխոսեմ նախագահ Պուտինի հետ։ Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել»,- ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում:


«Մենք ուզում ենք տեսնել՝ արդյոք կարո՞ղ ենք վերջ տալ այս պատերազմին։ Գուցե մենք կարող ենք, գուցե՝ ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»,- հավելել է Թրամփը։