Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մի-28 ուղղաթիռը կործանվել է Լենինգրադի մարզում, անձնակազմը զոհվել է: Ըստ ТАСС-ի՝ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեպքի վայր է ժամանել որոնողափրկարարական խումբը։
«2025 թվականի մարտի 18-ին Լենինգրադի մարզի օդային տարածքում պլանային ուսումնական թռիչք կատարելիս Մի-28 ուղղաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում՝ բնակեցված վայրերից հեռու։ Անձնակազմը զոհվել է», - հայտնել են ՊՆ-ից։
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունից, «թռիչքն իրականացվել է առանց մարտական լրակազմի։ «Դեպքի վայր է ժամանել որոնողափրկարարական խումբը։ Ավիավթարի վայր է մեկնել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը»,- հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։