Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության վարչության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակումը, հավանաբար, Սահմանադրության խախտում է: Այս մասին ինչպես գրում է apnews.com-ը, վճռել է ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային դատարանը:
Վճիռն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում է վերականգնել էլեկտրոնային փոստի և համակարգչի հասանելիությունը USAID-ի բոլոր աշխատակիցներին, ներառյալ վարչական արձակուրդի մեջ գտնվողներին:
Դատավորը Թեոդոր Չուանգը նշել է, որ գործող վարչակազմը հավանաբար ԱՄՆ Սահմանադրության մի քանի դրույթներ է խախտել, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը։