Ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հեռախոսազրույցը. Թրամփն ասել է՝ ինչ են քննարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ: Այն տևել է մեկ ժամ։


Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների շփման արդյունքները։


«Ես հենց նոր ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ շատ լավ հեռախոսազրույցը: Զելենսկու հետ զրույցը նպատակ ուներ մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները»:


Ինչպես հայտնել էինք՝ մեկնարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։


Ավելի վաղ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այն անվանելով արդյունավետ:


Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ է արձագանքել այն խոսքերին, թե Ուկրաինան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մենյուում» է։ Նա պատասխանել է ռազմական վերլուծաբան Մայքլ Քլարկին, որը Sky News-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի՝ բանակցությունների սեղանից բացակայելու մասին։


«Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում լինենք՝ չնայած նրա ախորժակներին»,- ասել է նա:


Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ, ի պատասխան, Ուկրաինայի հարցով բանակցությունները համեմատել է «ընթրիքի սեղանի» հետ, ըստ նրա՝ հիմնական ուտեստը եղել է «Կիևյան կոտլետ»-ը: