ՌԴ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճի մասին լուրերով. Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման ավարտի մասին լուրերի ֆոնին վերջին օրերին, ցավոք, հաճախակի են դարձել սահմանային լարվածության մասին հաղորդագրությունները», - ասել է նա:


Զախարովան նշել է` ռուսական կողմը գործընկերներին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել։


Դիվանագետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման հետ կապված հարցին՝ նշելով, որ դա չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, իսկ լիարժեք աշխատանքի վերադառնալը ժամանակ կպահանջի:


Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է կազմակերպության շրջանակում Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները։


«Բոլորն ուժի մեջ են, բոլորը շատ լավ գիտեն դա»,– ընդգծել է նա: