Թրամփը կրթության դաշնային դեպարտամենտը լուծարելու հրաման է ստորագրել. Ներկա էին նաև աշակերտները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Սպիտակ տանը աշակերտների և ուսուցիչների ներկայությամբ կազմակերպված արարողության ժամանակ ստորագրել է հրաման կրթության դաշնային դեպարտամենտը (DoE) փաստացի լուծարելու մասին:


Այս որոշումը, ինչպես նշում է Reuters-ը, ուղիղ երկու ամիս առաջ նախագահի պաշտոնը ստանձնած Թրամփի նախընտրական խոստումների մաս է եղել։


Հրամանով կրթության ոլորտի կառավարումը գրեթե ամբողջությամբ հանձնվում է նահանգներին և տեղական խորհուրդներին: Գերատեսչությունն ամբողջությամբ փակելու համար կպահանջի ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան ակտ, որի համար Թրամփին ակնհայտորեն չեն բավարարի օրենսդիրների ձայները, գրում է Reuters-ը։


«Մենք պատրաստվում ենք կրթությունը հետ վերադարձնել, շատ պարզ, այն նահանգներին, որտեղ և այն պետք է լինի», - հայտարարել է Թրամփը՝ որոշումը համարելով ճիշտ և հավելելով, որ այն պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։