Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է՝ Ուկրաինան համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել: 


Ուիթկոֆն այդ մասին ասել է ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հետ հարցազրույցում: 


Անդրադառնալով հարցին՝ ընտրությունների կլինե՞ն Ուկրաինայում ՝ նա դրական պատասխան է տվել. «Այո, կլինեն: Նրանք համաձայնել են դա անել: Ուկրաինայում ընտրություններ կլինեն»: