ԱՄՆ-ՌԴ բանակցությունները Էր Ռիադում՝ փակ ձևաչափով. Լրագրողներին խնդրել են լքել The Ritz-Carlton հյուրանոցի տարածքը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը Էր Ռիադում կանցկացվի փակ ձևաչափով։


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սաուդյան Արաբիայի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները լրագրողներին խնդրել են լքել The Ritz-Carlton հյուրանոցի տարածքը, որտեղ տեղի կունենան ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։


 

Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։


Ամերիկյան պատվիրակության կազմում են ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման հարցերով տնօրեն Մայքլ Էնթոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։