Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպանը և ևս երկու մարդ սպանվել են այդ երկրի արևելքում գտնվող ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա հարձակման արդյունքում, հայտնում է TASS գործակալությունը։
Ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել առավոտյան ժամը 10.15-ին (Գրինվիչի ժամանակով 08.15-ին) հարձակվողների կողմից առևանգման փորձի ժամանակ, Կանիամահորո քաղաքի մոտակայքում, որը գտնվում է տարածաշրջանային մայրաքաղաք Գոմայից մի քանի մղոն հյուսիս:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու ընկերներին: Նա նշել է, որ «դաժան հարձակման» մանրամասները պետք է բացահայտվեն և դրա համար բոլոր ջանքերը կգործադրվեն: