Ռուսական զորքերը այսօր՝ հուլիսի 31-ի առավոտյան հրթիռային հարված են հասցրել Կրիվոյ Ռոգին։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։
Նա պնդում է, որ մեկ հրթիռ է ընկել ուսումնական հաստատության քառահարկ շենքի վրա: Այժմ ընթանում է փլատակների մաքրում, որի տակ կարող են մարդիկ լինել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ համալսարանի ուսումնական շենքը հայտնվել է գնդակոծության տակ։
Երկրորդ հրթիռը դիպել է բազմաբնակարան շենքին՝ ավերելով չորրորդից իններորդ հարկերի հատվածները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, ևս 10-ը դիմել են բժշկական օգնության։ Կլիմենկոն հավելել է, որ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։