Պուտինը Զատկի հրադադարը երկարաձգելու հրաման չի տվել. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի կապակցությամբ զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ղեկավարը հրամայել էր բանակին ապրիլի 19-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի՝ ժամը 00:00-ը, դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: