Թրամփի վարչակազմը մտադիր է Հարվարդի համալսարանին զրկել ևս 1 միլիարդ դոլարի ֆինանսավորումից. WSJ

Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Հարվարդի համալսարանին զրկել լրացուցիչ 1 միլիարդ դոլարի ֆինանսավորումից, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Խոսքը առողջապահության ոլորտում հետազոտությունների համար հատկացված միջոցների մասին է։


Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի թիմը վրդովված է Հարվարդի որոշմամբ՝ հրապարակել Սպիտակ տան նամակը, որով պահանջվում էր համալսարանում բարեփոխումներ անցկացնել։ ԱՄՆ նախագահի վարչակազմը պլանավորել էր Հարվարդի նկատմամբ «ավելի մեղմ» մոտեցում ցուցաբերել, սակայն նամակի հրապարակումից հետո պաշտոնյաները ցանկանում են «ավելի մեծ ճնշում» գործադրել համալսարանի վրա։