Կարող է դիտվել որպես «casus belli». Մեդվեդևը սպառնացել է

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի  կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ տրված ձերբակալման օրդերը անօրինական է: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի «Правоведение» ամսագրում հրապարակած հոդվածում զգուշացրել է, որ ՄՔԴ օրդերը կատարելու մտադրություն ունեցող երկրները պետք է հաշվի առնեն միջուկային տերության հետ հակամարտության հետևանքները:


Մեդվեդևի խոսքով, ՄՔԴ կողմից Ռուսաստանի նախագահի դեմ անօրինական օրդերի կատարումը կարող է դիտվել որպես «casus belli»  այն երկրների համար, որոնք մասնակցել են այդ որոշման ընդունմանը: