Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ:


Փելոսին X-ի իր միկրոբլոգում հրապարկված ուղերձում նշել է. 


«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»:


Նա հավելել է՝ 2022-ին Հայաստան այցի ընթացքում մեծ պատիվ է ունեցել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին։


Փելոսին կարևորել է պատմության այս մութ էջի վրա լույս սփռելը շարունակելը։


«2019 թվականին Դեմոկրատական ​​պալատը (խմբ.-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ) պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա ճշմարտության՝ պատմական և վաղուց ուշացած ճանաչում էր ու մարդու իրավունքների նկատմամբ տևական հանձնառություն»,-նշել է Փելոսին: