Թրամփի առցանց խանութը սկսել է վաճառել 2028թ․ ընտրությունների գլխարկներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց խանութն իր կայքում տեղադրել է բեյսբոլի գլխարկ՝ «Trump 2028» մակագրությամբ, որը ըստ աղբյուրի՝ կարող է վկայել ամերիկացի առաջնորդի՝ երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Կարմիր բեյսբոլի գլխարկը, որը հատուկ նշվում է, որ պատրաստվում է ԱՄՆ-ում, արժե 50 դոլար։ ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2028 թվականին: