McDonald's–ը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան

McDonald's ընկերությունը հայտ է ներկայացրել Ռոսպատենտին «Մաքդոնալդս» ապրանքային նշանը գրանցելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով գերատեսչության համապատասխան փաստաթղթերը։


Գրանցման համար հայտը ներկայացվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Ապրիլին Ռոսպատենտը որոշում է կայացրել այն քննարկելու մասին։ «Մաքդոնալդս» ապրանքանիշի ներքո ընկերությունը ցանկանում է արտադրել, վաճառել և առաքել սնունդ և խմիչքներ, զբաղվել ռեստորանային գործունեությամբ։


Այժմ հայտը փորձաքննության փուլում է։ Փորձագետները նշում են, որ McDonald's-ն ապրանքանշանը գրանցման մեծ շանսեր ունի, քանի որ ընկերությունը պահպանել է Ռուսաստանում իր բոլոր հիմնական ապրանքանիշերի իրավունքները: