Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ապրիլի 28-ին Փարիզում նախատեսված է հայտնի դատավարության մեկնարկը,
որի նկատմամբ ուշադրությունը մեծացել է հիմնականում տուժողի հնչեղ անվան պատճառով։
Տասներկու կասկածյալներ կկանգնեն ատենակալների առջև՝ զինված կողոպուտի, հարկադիր կալանքի
տակ պահելու և հանցավոր խմբավորմանը անդամակցելու համար։ Նրանց «զոհը» 2016 թվականի
հոկտեմբերի 3-ին դարձավ մեդիաաստղ Քիմ Քարդաշյանը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Փարիզի հյուրանոցային համարում Քարդաշյանի վրա հարձակման ժամանակ
հանցագործները ձեռք են բերել մոտ 9 միլիոն եվրո արժողությամբ զարդեր, այդ թվում՝ 4
միլիոն եվրո արժողությամբ ադամանդե մատանի։
Նշենք, որ կողոպուտի ժամանակ Քարդաշյանին կապկպել էին ու փակել
հյուրանոցային համարի լոգասենյակում: