ԱՄՆ նախագահի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում մեծ մասամբ համընկնում է Ռուսաստանի դիրքորոշման հետ. Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում շատ առումներով համընկնում է Ռուսաստանի դիրքորոշման հետ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Կան բազմաթիվ տարրեր, որոնք իսկապես համընկնում են մեր դիրքորոշման հետ: Դեռ վաղ է խոսել որևէ կոնկրետ պայմանների մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։