Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի միջև հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման, հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ապրիլի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի միջև։ Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության արմատական ասպեկտների վերաբերյալ, որը վերջերս զգալիորեն ակտիվացել է։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի
միջև տեղի ունեցած զրույցից հետո «նախարարը և պետքարտուղարը ընդգծել են
բանակցություններ սկսելու համար ի հայտ եկող նախապայմանների համախմբման կարևորությունը՝ երկարաժամկետ կայուն խաղաղության հասնելու
հուսալի ուղու շուրջ համաձայնության գալու նպատակով»։
Քննարկվել են նաև այլ միջազգային հարցեր։