ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են հրաժարվել Ղրիմի նկատմամբ իրենց պահանջներից, որը Ռուսաստանը բռնակցել է 2014 թվականին: Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը խաղաղության համաձայնագրի կետերից մեկն է, որը Միացյալ Նահանգները առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային:
Թրամփը, վերադառնալով Վատիկանից, որտեղ նա հանդիպել էր նաև Վլադիմիր
Զելենսկու հետ, լրագրողների հարցին, թե արդյոք, իր կարծիքով, Ուկրաինայի նախագահը
պատրա՞ստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ
վերահսկողությունից, պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Զելենսկին «ավելի հանգիստ է դարձել», գրում է BBC News-ը։
Թրամփը նաև կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Պուտինին «դադարեցնել հրաձգությունները, նստել և ստորագրել» համաձայնագիրը,
որպեսզի վերջ դրվի մարտական գործողություններին։ Թրամփի կարծիքով՝ հրադադարի համաձայնագիրը կարող է կնքվել երկու շաբաթվա ընթացքում։