Ռուսական զորքերը մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշերը կդադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակի։ Այս մասին հայտարարել է Կրեմլը։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ի լույս 8-ին, ժամը 00:00-ից սկսած մինչև մայիսի 10-ի լույս 11-ի ժամը 00:00-ն ռուսական կողմը հայտարարում է հրադադար։ Այս ժամանակահատվածում կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները»,- ասվում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության մեջ։
Կրեմլը կարծում է, որ Ուկրաինան «պետք է հետևի այս օրինակին»։ Միաժամանակ
հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե ուկրաինական կողմը խախտի հրադադարը, ՌԴ ԶՈՒ-ն «կտա համարժեք և արդյունավետ պատասխան»։