Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է աջակցել երկարաժամկետ և հուսալի հրադադարին, սակայն կոչ է արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ոչ թե սպասել մայիսի 8-ին։ Այս մասին նա հայտնել է Telegram-ում։
«Եթե
Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է դադարեցնի կրակը հիմա,
ցանկացած ամսաթվին, առնվազն 30 օրով, որպեսզի դա լինի իրական, այլ ոչ թե ուղղակի
շքերթի համար»,- ընդգծել է Սիբիգան։
Նա հավելել է, որ Ուկրաինան մշտապես առաջարկում է երկարաժամկետ և լիակատար
հրադադար։
Սպիտակ տունը նույնպես արձագանքել է ժամանակավոր հրադադարի վերաբերյալ Վլադիմիր
Պուտինի առաջարկին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է,
որ Դոնալդ Թրամփը պահանջում է մշտական հրադադար, այլ ոչ թե կարճաժամկետ պայմանավորվածություններ։