Օդեսայի բնակիչների ճնշող մեծամասնությունը որևէ ընդհանուր բան չունի Կիևի ռեժիմի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։
«Մեր երկիրը
հարգում է ժողովրդի կամարտահայտությունը։ Սա նկատելի է Ռուսաստանի կազմում Ղրիմի,
Սևաստոպոլի, Դոնբասի և Նովոռոսիայի ընդգրկվելու փորձից»,- պատասխանել է նա այն
հարցին, թե արդյոք Ռուսաստանը հավակնո՞ւմ
է ուկրաինական նավահանգիստներին և նախատեսո՞ւմ
է արդյոք դա քննարկել կարգավորման գործընթացում։
Պատրուշևը նշել
է, որ «Ուկրաինայի տարածաշրջանների բնակիչները, այդ թվում՝ Սևծովյան տարածաշրջանի,
պետք է իրենք որոշեն իրենց ապագան»։ «Եվ հազիվ թե նրանք իրենց ճակատագիրը կապեն
նեոնացիզմի հետ։ Նրանք չեն ցանկանում առանց իրենց կամքի ենթարկվել Կիևի անօրինական
իշխանությանը»,- վստահ է Ռուսաստանի նախագահի օգնականը։
«Կարծում
եմ, որ Օդեսան և նրա բնակիչների ճնշող մեծամասնությունը որևէ ընդհանուր բան չունեն
Կիևի ռեժիմի հետ»,- հավելել է նա։
Պատրուշևը հիշեցրել
է, որ Օդեսան հիմնադրել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ը։