Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Օտտավայում հանդես է եկել իր առաջին հայտարարությամբ՝ խորհրդարանական ընտրություններում իր Լիբերալ կուսակցության հաղթանակից հետո։
Իր ելույթում նա անդրադարձել է Կանադայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններին, որոնք վատթարացել են նախագահ Դոնալդ Թրամփի «51-րդ նահանգի» մասին հայտարարություններից և նրա կողմից սանձազերծված տարիֆային պատերազմից հետո, հաղորդում է Reuters-ը։
«Միացյալ
Նահանգների հետ մեր հին հարաբերությունները՝ հիմնված անշեղորեն
խորացող ինտեգրացիայի վրա, ավարտվել են։ Միացյալ Նահանգների վրա հիմնված բաց համաշխարհային
առևտրի համակարգը, որին Կանադան նվիրվել
է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, համակարգ, որը թեև ոչ կատարյալ, բայց տասնամյակներ շարունակ օգնել է ապահովել
մեր երկրի բարգավաճումը, ավարտվել է»,- ասել է Քարնին։
Նա ներկայիս իրավիճակն անվանել է «ողբերգական», բայց հավելել է, որ «այսպիսինն
է մեր նոր իրականությունը»։ Քարնին ասել է, որ առաջիկա ամիսները կլինեն բարդ և
կպահանջեն զոհողություններ։