«Աշխարհի բոլոր երկրները հիմարացրել են ԱՄՆ-ին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում պաշտպանել է իր առևտրային քաղաքականությունը։ Նրա խոսքով ՝  Միացյալ Նահանգներին խաբել են «աշխարհի բոլոր երկրները»։


«Նրանք կարծում էին, թե մենք հիմար ենք, և հենց այդպիսին էլ եղել ենք։ Եվ ես ասացի. դա տեղի չի ունենա։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներին առջևում «մեծագույն ժամանակներ» են սպասում։


Հեռուստաընկերության լրագրող Թերի Մորանը կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված 145% մաքսատուրքերը փաստացի նշանակում են առևտրային էմբարգո։ «Դա լավ է։ Նրանք արժանի են դրան»,- պատասխանել է Թրամփը։


Մորանը նշել է, որ սա կարող է հանգեցնել ամեն ինչի գների աճի՝ սկսած էլեկտրոնիկայից մինչև հագուստ։ «Չինաստանը, հավանաբար, կուլ կտա այդ մաքսատուրքերը։ Նրանք մեզ այնպես են կլպել, ինչպես ոչ ոք։ Նրանք այլևս այդպես չեն անի»,- հակադարձել է Թրամփը։