Կրեմլը չի բացառել զանգվածային մոբիլիզացիան՝ ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ

Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկարողանա մոբիլիզացիա անել, ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Եթե հսկայական երկիրը պետք է ոտքի կանգնի, այն կկանգնի ցանկացած պահի։ Ոչ ոք չի կարող որևէ կասկած ունենալ»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ «միլիոնավոր» ռուսներ արդեն օգնում են Ուկրաինայում կռվող բանակին. «հավաքում են օգնություն, իրենց սեփական գումարներով ռազմաճակատ են ուղարկում տեխնիկա և զինվորական հանդերձանքներ, հյուսում քողարկման ցանցեր»։


«Մոտ 30 միլիոն խորհրդային մարդ իր կյանքն է տվել ֆաշիզմի դեմ պայքարում», - հավելել է Պեսկովը։