Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման 22 պայմաններին: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Քելլոգի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է մասամբ ճանաչել Ռուսաստանի տարածքային պահանջները։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինան պատրաստ է տարածքային կորուստների փաստացի ճանաչմանը, բայց ոչ իրավական:
«Ուկրաինացիները պատրաստ են զիջել այն տարածքները, որոնք փաստացի օկուպացնում է Ռուսաստանը, թեև դա չեն ընդունում իրավաբանորեն։ Նրանք հասկանում են, որ հրադադարի հաստատման դեպքում յուրաքանչյուր կողմ կմնա իր զբաղեցրած դիրքերում։ Նրանք հենց դրան են պատրաստ։ Նախորդ շաբաթ նրանք ինձ հայտնեցին, որ արդեն քննարկել են այդ համաձայնագիրը»,- ասել է Քելլոգը։