Միացյալ Նահանգները «անհամեմատ ավելի մեծ» ներդրում է ունեցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում հաղթանակի համար, քան մյուս երկրները, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և դրանցից յուրաքանչյուրի համար հայտարարել նոր տոներ՝ Հաղթանակի օրեր։ Այս մասին նա գրել է Thruth Social սոցիալական ցանցում։
«Մեր դաշնակիցներից և ընկերներից շատերը
մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմում
հաղթական արդյունքին հասնելու համար մենք, անկասկած, ավելին ենք արել, քան որևէ
այլ երկիր։
Այսպիսով մայիսի 8-ը ես վերանվանում եմ
Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին
համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։
Ըստ այդմ, նրա խոսքով, Հաղթանակի օրերը
կնշվեն, համապատասխանաբար, մայիսի 8-ին և նոյեմբերի 11-ին։
«Մենք հաղթել ենք երկու պատերազմներում
էլ, ոչ ոք մեզ մոտ չէր ուժով, քաջությամբ կամ ռազմական վարպետությամբ, բայց մենք
երբեք ոչինչ չենք տոնում. դրա պատճառն այն է, որ այլևս չունենք առաջնորդներ, որոնք
գիտեն՝ ինչպես
դա անել։ Մենք կրկին կսկսենք տոնել մեր հաղթանակները»,- գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ իրականում Երկրորդ համաշխարհային
պատերազմն ավարտվել է ոչ թե մայիսի 8-ին (9-ին), այլ 1945 թվականի սեպտեմբերի
2-ին՝ Ճապոնիայի պաշտոնական կապիտուլյացիայից հետո։ Իսկ մայիսի 8-ին ԱՄՆ-ը, Մեծ
Բրիտանիան և Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասը նշում են Գերմանիայի
կապիտուլյացիայի օրը և, համապատասխանաբար, Եվրոպայում պատերազմի ավարտը։ Եվ մայիսի
9-ին մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, ոչ թե Երկրորդ
համաշխարհային պատերազմում։