Մեդվեդևը Ուկրաինան անվանել է «անհետացող երկիր»

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն X-ի իր բլոգում անդրադարձել է ԱՄՆ մաքսատուրքերին և նշել. «Մենք գրեթե առևտուր չենք անում Ամերիկայի հետ, և մեզ վրա չեն տարածվում նոր դաժան մաքսատուրքերը։ Դրանցում իմաստ չկա, երբ կան անօրինական «սահմանափակող միջոցառումներ», որոնցից արդեն կա 30.000 հատ»։


Մեդվեդևն անդրադարձել է նաև ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագրին  Ուկրաինայի օգտակար հանածոների վերաբերյալ՝ միաժամանակ Ուկրաինան անվանելով «անհետացող» երկիր. «Թրամփը կոտրեց Կիևի ռեժիմին վճարելու ամերիկյան օգնության համար օգտակար հանածոներով։ Այժմ ռազմական մատակարարումների համար ստիպված կլինեն վճարել անհետացող երկրի ազգային հարստությունից»։