Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոսկվայի մարզում թաց ձյան պատճառով գիշերը ավելի քան 26.000 մարդ զրկվել է էլեկտրականությունից, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
«Այս գիշեր Մոսկվայի մարզում, հատկապես տարածաշրջանի հյուսիսում, մայիսի սկզբի համար անոմալ եղանակային պայմաններ էին. ցիկլոն՝ թաց ձյունով, քամի, ինչի հետևանքով լարերի վրա սառույց է առաջացել։ Գիշերը մեծ թվով ծառեր են ընկել։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել մի շարք բնակավայրերում։ (...) Ամբողջ տարածաշրջանում 237 էլեկտրահաղորդման գիծ և 4,4 հազար տրանսֆորմատորային ենթակայան անջատվել է, ինչն անդրադարձել է 26 հազար մարդու վրա»,- գրել է նա իր Telegram-ալիքում։