ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է դեմոկրատներին իրեն իմպիչմենտ հայտարարելու նոր փորձ նախաձեռնելու համար։ Նա իր քաղաքական մրցակիցներին անվանել է «ոչնչություններ» և «հոգեկան հիվանդներ», իսկ նրանց գործողությունները՝ «աբսուրդ»։
Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները «իրոք դուրս են եկել վերահսկողությունից» և «կորցրել են ամեն ինչ, հատկապես՝ իրենց բանականությունը»։
«Այս արմատական ձախ խելագարները կրկին «իմպիչմենտ» են մոգոնել։ Նրանք արդեն ունեն երկու «անանուն», հարգանքի քիչ արժանի կոնգրեսականներ՝ երկուսն էլ լրիվ հոգեկան հիվանդներ, որոնք քսաներորդ
անգամ «իմպիչմենտ» են հայտարարում Դոնալդ Թրամփին, չնայած նրանք ոչ մի պատկերացում
չունեն, թե ինչի համար ընդհանրապես ես կարող եմ իմպիչմենտի ենթարկվել»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև հայտարարել է, որ հանրապետականները պետք է մտածեն Դեմոկրատական կուսակցության անդամներին Կոնգրեսից հեռացնելու մասին։
«Նրանք լրիվ ոչնչություններ են, որոնք ատում են մեր երկիրը և այն ամենը, ինչ
այն պաշտպանում է։ Գուցե մենք էլ պետք է նույն խաղը խաղանք նրանց հետ և հեռացնենք
դեմոկրատներին նրանց կատարած բազմաթիվ հանցագործությունների համար։ Եվ դրանք իրական
հանցագործություններ են»,- ընդգծել է
Թրամփը։