«Պարգևատրում արդարադատության համար» ամերիկյան պետական ծրագիրը, որը գործում է ԱՄՆ արդարադատական գերատեսչության հովանավորությամբ ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որի վրա գովազդ է միացրել նաև Հայաստանում։
ԱՄՆ կառավարությունը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստանում նրան, ով տեղեկություններ կտրամադրի Մաքսիմ Ալեքսանդրովիչ
Ռուդոմյոտովի վերաբերյալ։
Ըստ ԱՄՆ կառավարության՝
Ռուդոմյոտովը օտարերկրյա կառավարության հանձնարարությամբ կամ վերահսկողությամբ գործելով,
մասնակցում է վնասակար կիբերգործողություններին ԱՄՆ-ի կարևոր ենթակառուցվածքների դեմ՝
խախտելով Համակարգչային խարդախության և չարաշահումների մասին օրենքը (CFAA): Մաքսիմ
Ալեքսանդրովիչ Ռուդոմյոտովը, ծնված 1999 թվականին Ուկրաինայի Լուգանսկի մարզում, մշակել
և վաճառել է «RedLine» անվամբ տեղեկատվություն գողացող վնասաբեր ծրագիր: Այդպիսի ծրագրերը
օգտագործվում են զոհերի համակարգիչներից գաղտնի տվյալներ գողանալու համար, ներառյալ՝
օգտանուններ և գաղտնաբառեր, ֆինանսական տվյալներ, համակարգի մասին տեղեկություններ,
cookie-ներ և կրիպտոարժույթի հաշիվներ։ Գողացված տվյալները, որոնք կոչվում են «լոգեր»,
ապա վաճառվում են կիբեռհանցագործական ֆորումներում և օգտագործվում են խաբեության և
այլ կիբերհարձակումների համար։ RedLine-ն օգտագործվել է բազմաթիվ հանցագործների կողմից՝
հարձակումներ իրականացնելու մեծ կորպորացիաների և կարևոր ենթակառուցվածքների վրա ամբողջ
աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։
Վնասաբեր ծրագիրը գովազդվում
է կիբեռֆորումներում և Telegram-ալիքներում, որոնք հաճախորդներին առաջարկում են տեխնիկական
աջակցություն և ծրագրի թարմացումներ։ Ռուդոմյոտովը պարբերաբար մուտք է գործել
RedLine-ի տեխնիկական ենթակառուցվածք և ղեկավարել է դրա աշխատանքը։ Նա կապ ունի տարբեր
կրիպտոարժույթային հաշիվների հետ, որոնք օգտագործվել են վճարումներ ստանալու և լվանալու
նպատակով։ Ռուդոմյոտովն օգտագործել է հետևյալ մականունները՝ «dendimirror»,
«alinchok», «ghackihg», «makc1901», «navi_ghacking» և «bloodzz.fenix»։ 2022 թվականի
փետրվարին, ՌԴ ՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, Ռուդոմյոտովը փախել է Ռուսաստանի Կրասնոդար
քաղաք։ Հավելյալ տեղեկություններ փոխանցող քաղաքացիներին, ինչպես նշեցինք, ԱՄՆ կառավարությունը
10 միլիոն դոլար պարգևատրում է խոստանում։
Վովա Հակոբյան