«Ռուսաստանն ամբողջ Ուկրաինան է ուզում. իմ օրոք Պուտինի հավակնությունները զսպվել են». Թրամփ

Ռուսաստանը ձգտում է ամբողջությամբ զավթել Ուկրաինան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի Meet the Press հաղորդմանը տված հարցազրույցում։


ԱՄՆ նախագահին հարցրել են, թե ինչ ստիպված կլինի տալ Մոսկվան, քանի որ կան տեղեկություններ, որ Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքների մի մասից։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ Ռուսաստանը «ստիպված կլինի տալ» ամբողջ Ուկրաինան. «Որովհետև Ռուսաստանը ցանկանում է ամբողջ Ուկրաինան։ Եվ եթե ես չմիջամտեի, նրանք հիմա կկռվեին ամբողջ Ուկրաինայի համար։ Ռուսաստանին պետք չէ այն մասը, որն այժմ նա ունի։ Ռուսաստանը ցանկանում է ամբողջ Ուկրաինան։ Եվ եթե ես չլինեի, նրանք կշարունակեին»։


Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները բազմիցս խնդրել են իրեն զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ նա չի պատասխանել իրենց զանգերին:


Հարցին՝ արդյոք կարո՞ղ էր նա ինչ-որ կերպ սխալ հասկանալ Պուտինին, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ կկարողանա դրան պատասխանել մեկ ամսից կամ երկու շաբաթից. «Բայց կարող եմ մեկ բան ասել. նրա (Պուտինի) հավակնությունները մեծապես զսպվել են, երբ նա հասկացել է, որ այժմ ես եմ ղեկավարում գործընթացը։ Որովհետև նա Եվրոպայում ոչ մեկին լուրջ չէր ընդունում. նա նույնիսկ հետ չէր զանգահարում նրանց»։