Մոսկվայում չվերթները վերականգնվել են

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում վերականգնվել են թռիչքները:


Նշենք, որ տասնյակ չվերթներ չէին կայացել․ ուղևորները 13 ժամ սպասել են տերմինալներում ու ինքնաթիռներում՝ առանց ջուր ու ուտելիք ստանալու։ Վնուկովոյում ու Դոմոդեդովոյում մարդիկ գիշերել են հատակին, աստիճանների վրա ու ճամպրուկների վրա։