Պուտինը Կարմիր հրապարակում շքերթից առաջ դիմավորել է օտարերկրյա առաջնորդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում կայանալիք շքերթից առաջ անձամբ ողջունել է օտարերկրյա առաջնորդներին՝ հրավիրված որպես հյուրեր՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը:


Պուտինը հերթով դիմավորել է իր գործընկերներին Կրեմլի Զինանշանային դահլիճում և ձեռք սեղմել յուրաքանչյուրին։ Պետությունների ղեկավարները փոխանակվել են ողջույններով և միասին լուսանկարվել։